Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում ռեկորդ սահմանեց: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Արքայական ակումբը դարձավ մրցաշարի պատմության մեջ միակ թիմը, որին հաջողվել է հատել 400 գոլի սահմանագիծը: Ռեկորդային այդ գոլն իր հաշվին գրանցել է Կրիշտիանու Ռոնալդուն:

Ռեալի 100-րդ գոլի հեղինակը եղել է Սավիոն, 200-ինը' Ռոնալդոն, 300-ինը Բենզեման, 400-րդինը' Ռոնալդուն:

«Ռեալին» այս ցուցանիշով հաջորդում են «Բարսելոնան» (377), «Մանչեսթեր Յունայթեդը» (338):