Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը մասնակցեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի «Լիվերպուլի» (3:0) հետ հանդիպմանը:
Արդյունքում 33-ամյա դարպասապահն իր 85-րդ հաղթանակը տոնեց ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում: Կասիլյասը նոր ռեկորդ սահմանեց՝ դառնալով այս մրցաշարում ամենաշատ հաղթանակ տոնած ֆուտբոլիստը: Այս մասին տեղեկացնում է Infostrada-ն:
Նախորդ ռեկորդը պատկանում էր «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիին, ով 84 հաղթանակ է տոնել այս մրցաշարում:
Բացի այդ, Կասիլյասն իր 143-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում գերազանցելով իր նախկին թիմակից Ռաուլին (142) և այս ցուցանիշով ռեկորդակիր Չավիին: