Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակը Լոնդոնի «Չելսիին» կիսաեզրափակչի ուղեգիր բերեց:
Արդյունքում լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարիերայում 8-րդ անգամ հասավ այս փուլին:
ՉԼ-ի կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու ցուցանիշով պորտուգալացին դարձավ ռեկորդակիր: Այս մասին տեղեկացնում է Infostrada-ն:
Մոուրինյուն քառորդ եզրափակչի արգելքը երեք անգամ հաղթահարել է «Ռեալի» (2011, 2012, 2013) հետ, երեք անգամ՝ «Չելսիի» (2005, 2007, 2014), մեկական անգամ «Պորտուի» (2004) և «Ինտերի» հետ (2010):
Նշենք, որ մրցաշարում Մոուրինյուն հաղթել է երկու անգամ՝ «Պորտոյի» և «Ինտերի» հետ: