Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Չելսիի» դեմ հանդիպմանը ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դարձել է գոլի հեղինակ: Սա շվեդ ֆուտբոլիստի առաջին գոլն էր ՉԼ-ում 2016թ-ի օրացուցային տարվա ընթացքում:

Այս գոլի շնորհիվ հարձակվողը յուրօրինակ ռեկորդ սահմանեց. Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի պատմության մեջ դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով տասն օրացուցային տարի անընդմեջ հեղինակավոր այս մրցաշարում առնվազն մեկ գոլ է խփել: Այս մասին տեղեկացնում է Infostrada Sports-ը: