Իսպանիայի հավաքականի և «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի խաղերի մասնակցության քանակով ռեկորդ սահմանեց:
Լոնդոնի «Չելսիի» դեմ խմբային փուլում տեղի ունեցած հանդիպումը դարպասապահի համար դարձավ մրցաշարում 158-րդը, ինչի շնորհիվ 34-ամյա Կասիլյասն այս ցուցանիշով գերազանցեց «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավիին:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի բոլոր վեց խաղերին դարպասապահը մասնակցել է և բաց է թողել վեց գոլ: