Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը դարձավ ֆուտբոլի պատմության առաջին դարպասապահը, ով ազգային հավաքականի կազմում 100 խաղ անառիկ է պահել սեփական դարպասը: Տեղեկացնում է AS-ը:
Անգլիայի և Իսպանիայի հավաքակնների միջև ընկերական հանդիպումը 34-ամյա դարպասապահի համար դարձավ 165-րդը ազգային հավաքականում, որոնցից միայն 65-ում է գոլ բաց թողել:
Կասիլյասը հավաքականի կազմում անցկացրած խաղերի քանակով (եվրոպացի ֆուտբոլիստների շրջանում) կրկնեց նաև Լատվիայի հավաքականի պաշտպան Վիտալի Աստաֆևի ռեկորդը: