Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը չկարողացավ կրկնել Աշխարհի առաջնություններում դարպասն անընդմեջ անառիկ պահելու' Վալտեր Զենգայի ռեկորդը:
Զենգան գոլ բաց չի թողել 517 րոպե, ինչը լավագույն արդյունքն է համարվում:
Հոլանդիայի դեմ խաղում Կասիլյասը գոլ բաց թողեց հանդիպման 44-րդ րոպեին և իսպանացու՝ դարպասն անառիկ պահելու ցուցանիշն ընդհատվեց 477 րոպեին:
Մինչ այս, Կասիլյասը վերջին անգամ Աշխարհի առաջնությունում գոլ էր բաց թողել 2010-ի հունիսի 25-ին, երբ իսպանացիները Չիլիի ընտրանուն հաղթել էին 2:1 հաշվով:
Դարպասն անառիկ պահելու շարքի լավագույն արդյունքը գրանցած դարպսապահների եռյակն ունի հետևյալ տեսքը:
Վալտեր Զենգա (Իտալիա) – 517 րոպե
Պիտեր Շիլթոն (Անգլիա) – 500 րոպե
Իկեր Կասիլյաս (Իսպանիա) – 477 րոպե