Հայաստանի լողի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի առաջնությունում:
Դեկտեմբերի 11-16-ը Չինաստանի Չանժոու քաղաքում կանցկացվի լողի աշխարհի առաջնությունը (25 մետր): Հայաստանի ներկայացուցիչներից Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը հանդես կգան 50 մ ազատ և բատերֆլայ, Վլադիմիր Մամիկոնյանը՝ 100 մ ազատ, իսկ Անի Պողոսյանը'100 և 200 մ ազատ լողաոճերում:
Դեկտեմբերի 11-ին Անի Պողոսյանը ուժերը կչափի 200 մետր ազատ ոճում:
Նրանք կմասնակցեն համալիր և ազատ ոճերի փոխանցալողում: