Կանադայի Մոնրեալ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այս գիշեր կայացել է բազմամարտի եզրափակիչը։
Արթուր Դավթյանը 83.332 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։ Դավթյանը որակավորման փուլի հետ համեմատած՝ բարելավել է իր միավորների ցուցանիշը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը:
Բազմամարտում աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Սիաո Ռոուտենգը։
Վաղը, նժույգթափեր վարժության եզրափակչում հանդես կգա Հարություն Մերդինյանը։