Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը մտադիր է բարդացնել իր վարժություններն Օլիմպիական խաղերից առաջ:
«Ես շատ ուրախ եմ, որ կարողացա աշխարհի առաջնությունուոմ երրորդ տեղը զբաղեցնել: Երկար տարի սպասում և փորձում էի, որ գոնե մասնակցեմ Օլիմպիական խաղերին: Միանշանակ գիտակցում եմ, թե որքան մեծ պատասխանատվություն է ընկած ինձ վրա: Մտադիր եմ մարզչական աշխատանքի անցել: Իսկ ինչ վերաբերում է Օլիմպիական խաղերին, ապա պետք է բարդացնենք վարժությունների ծրագիրը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարմնամարզիկը:
Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է Գլազգոյում ավարտված աշխարհի առաջնությունում մեր մարզիկների գրանցած արդյունքներից:
«Մարմնամարզության այս աշխարհի առաջնության հիմնական բարդությունն այն էր, որ այն վարկանիշային էր Օլիմպիական խաղերի համար: Ես իսկապես շատ գոհ եմ տղաների գրանցած արդյունքից: Մեզ համար գերխնդիր էր մեդալի համար պայքարը: Հարություն Մերդինյանն իրեն արդարացրեց: Եթե Օլիմպիական խաղերին Հարությունը և իր հետ նույն արդյունքը գրանցած ճապոնացին կրկին հավաքեն միավորների նույն քանակը, ապա առավելությունը կտրվի այն մարզիկին, ով ավելի մաքուրի կանի: Աշխարհի առաջնությունում ավելի մաքուր էր Մերդինյանի վարժությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը: