Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ատլետիկոյի» հետ:
Հյուրերի դարպասապահ Իկեր Կասիլյասն առանց գոլ բաց թողնելու իր 51-րդ հանդիպումն անցկացրեց Չեմպիոնների լիգայում:
33-ամյա դարպասապահին հաջողվեց կրկնել «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարի՝ Չեմպիոնների լիգայում սեփական դարպասն անառիկ պահելու ռեկորդը:
Այդ հանդիպումը Կասիլյասի համար 147-րդն էր Չեմպիոնների լիգայում, իսպանացին այս ցուցանիշով առաջատար է: