Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը 2014/15 մրցաշրջանի ավարտին կլքի ակումբը: Այս մասին հայտնում է AS-ը:

33-ամյա դարպասապահը Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ:

Պերեսը Կասիլյասին համոզել է մնալ ևս մեկ տարի, ինչից հետո նա կարող է հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով' 2015 թվականի հունիսին: Կասիլյասի հետ գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2017 թվականը:

Այս պարագայում, Կասիլյասն իր հնարավոր վերջին պայմանագիրը կարող է կնքել ակումբի հետ, որը ստիպված չի լինի բանակցություններ վարել «Ռեալի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի վերաբերյալ: