Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի իսպանական թիմում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ դարպասապահը ցանկանում էր թիմը լքել այս ամռանը, սակայն համաձայնության է եկել «Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ մինչ Աշխարհի առաջնության մեկնարկը:

2014/15թթ. մրցաշրջանը Կասիլյասը կանցկացնի մադրիդցիների կազմում, որից հետո թիմը կլքի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: