«Միլանը» շարունակում է պայքարել Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Դիեգո Լոպեսի տեղափոխության համար:
Ինչպես տեղեկացնում է Sky Sport Italia-ն' տեղափոխության համար իտալական ակումբն արդեն համաձայնության է եկել մադրիդցիների հետ այն հարցի շուրջ, որ «Ռեալը» 32-ամյա դարպասին թույլ կտա հեռանալ ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Սակայն իտալական կողմը պարտավոր կլինի մադրիդցիներին բոնուսներ վճարել մրցաշջանի ընթացքում:
Այժմ «ռոսոներներին» մնացել է համաձայնության գալ անձամբ ֆուտբոլիստի հետ, ով աշխատավարձի նվազեցման համաձայն չէ:
Նշենք, որ As պարբերականի տեղեկությունների համաձայն դարպասապահի գործակալը արդեն մեկնել է Իտալիա, միլանյան թիմի հետ բանակցելու համար:
Ըստ պարբերականի ֆուտբոլիստը իտալական թիմում կխաղա 2014/15 մրցաշրջանում' վարձավճարով: Միլանյան կողմը չի վճարի «Ռեալին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար, փոխարենը կվճարի Լոպեսի աշխատավարձը: