Դարպասապահ Դիեգո Լոպեսը մինչ տրանսֆերային պատուհանի փակումը կհեռանա «Ռեալից»:

32-ամյա իսպանացին մադրիդյան թիմը կլքի ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, չնայած իր պայմանագիրը մադրիդցիների հետ ուժի մեջ է ևս երկու տարի. տեղեկացնում է marca-ն:

Պարբերականի տեղեկությունների համաձայն, «Արքայական ակումբը» նման որոշում կայացրել է այն բանից հետո, երբ համաձայնության է եկել «Լևանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասի տրանսֆերը ձեռք բերելու հարցի շուրջ, վերջինս ըստ աղբյուրի Մադրիդ կժամանի երկուշաբթի: