Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան կլքի ակումբը: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը կարծում է, որ մադրիդյան ակումբում իրեն արժանվույնս չեն գնահատում, այդ պատճառով էլ ակումբի ղեկավարությանը խնդրել է իր տրանսֆերը վաճառքի հանել:

Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն», ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»:

«Ռեալը» պատրաստ է հրաժարվել իր ֆուտբոլիստից, եթե Դի Մարիայի համար վճարեն 50 մլն եվրո:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ցանկանում էր թիմը լքել նաև վերջին մրցաշրջանից առաջ, սակայն Կարլո Անչելոտին համոզել էր նրան մնալ: