«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել դի Մարիան ճանաչվել է մանկունյացիների՝ սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Ռեալի» նախկին ֆուտբոլիստին լավագույնն են ճանաչել երկրպագուները՝ անգլիական ակումբի պաշտոնական կայքի հարցման արդյունքում:
Դի Մարիան ստացել է ձայների 68%-ը, երկրորդ տեղում Անդեր Էրերան է՝ 23%-ով, երրորդում՝ Ռաֆայելը՝ 9%:
«Ուրախ եմ՝ այս մրցանակը ստանալու համար: Երջանիկ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդում» կարիերաս այսքան լավ մեկնարկեց: Հուսով եմ՝ խաղս կօգնի թիմին միավորներ հավաքել և հաղթանակի հասնել»,- ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: