armsport.am«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է թիմի՝ նոյեմբերի լավագույն ֆուտոբլիստ,- հայտնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
Քվեների հաշվարկում 2-րդ տեղում է Ուեյն Ռունին, 3-րդում՝ Մարուան Ֆելաինին:
Նշենք, որ նոյեմբերին իսպանացի դարպասապահը մասնակցել է 4 հանդիպման՝ բաց թողնելով 2 գոլ:
Նշենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ առաջնությունում Դե Խեան մասնկցել է իր թիմի բոլոր 14 հանդիպումներին, որոնցում բաց է թողել 16 գոլ: