Իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան, ում տեղափոխությունը «Ռեալ» ձախողվեց ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, նոր պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Պայմանագիրը կնքվել է 4 տարի ժամկետով, ևս մեկով երկարաձգելու հնարավորությամբ: Այս մասին տեղեկացնում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:
Դե Խեայի նախորդ պայմանագիրը ավարտվում էր 2016թ-ին: Մամուլի տեղեկությունների համաձայն դարպասապահ կստանա շաբաթական 200 ազար ֆունտ: