«Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է երկարաձգել պայմանագիրը Զլատան Իբրահիմովիչի հետ: Այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն 35-ամյա  ֆուտբոլիստը  նույնպես դեմ չէ երկարաձգել պայմանագիրը:

Շվեդ հարձակվողի պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2017թ-ին հունիսի 30-ին:

Անգլիայի ավարտված առաջնությունում Իբրահիմովիչը , մասնակցել է 28 խաղի, հեղինակել է 17 գոլ, կատարել է 5 արդյունավետ փոխանցում: