«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան մրցաշրջանի ավարտին հնարավոր է՝ տեղափոխվի «Ռեալ»:
Անգլիական ակումբը պատրաստ է բանակցություններ սկսել մանդրիդյան կողմի հետ: Այս մասին տեղեկացնում է Onda Cero-ն:
2015թ.-ի տրանսֆերային պատուհանի ժամանակ դարպասապահի տեղափոխությունը Իսպանիա՝ ձախողվեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը` տեխնիկական պատճառներով: Արդյունքում՝ Դե Խեան երկարաձգեց պայմանագիրը անգլիական ակումբի հետ մինչև 2019թ.-ը:
Դե Խեայի տրանսֆերային իրավունքը վաճառելու դեպքում «Յունայթեդ»-ը կփորձի ձեռք բերել Ջո Հարտին: