«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեայի'«Ռեալ» տեղափոխությունը ձախողվել է:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն մադրիդյան կողմը մինչև տրանսֆերային պատուհանի փակումը չի հասցրել Լա Լիգայի ղեկավարությանը ֆուտբոլիստի տեղափոխության բոլոր փաստաթղթերը ուղարկել:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը Մանչեսթերյան կողմը կատարել է իր պարտականությունները: Մանկունիացիների ղեկավարությունը դարպասապահին գրանցել է ՖԻՖԱ-ի TMS տրանսֆերային համակարգում ճիշտ ժամանակին, սակայն «Ռեալը» չի հասցրել գրանցել նրան Լա Լիգայում:
Արդյունքում Դե Խեայի նկատմամբ իրավունքները պատկանում են «Արքայական ակումբին», սակայն ֆուտբոլիստին թիմը Իսպանիայի առաջնությունում խաղադաշտ դուրս բերել չի կարող:
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը համապատասխան փաստաթուղթ ունի, որը ապացուցում է' իրենք ֆուտբոլիստի տեղափոխությունը «Արքայական ակումբ» ձևակերպել են ճիշտ ժամանակին:
«Ռեալը» մտադիր է ապացուցել, որ Դավիդ Դե Խեայի տեղափոխության մասին փաստաթղթերը գրանցելու համար Լա Լիգային է այն ուղարկել է տրանսֆերային պատուհանի փակվելուց մեկ րոպե առաջ:
Երկու կողմերն էլ պատրաստվում են բողոքարկել այս հարցը ՖԻՖԱ-ում: Կողմերը կնշեն, սակայն, որ գործարքը ձախողվել է համակարգիչների հետ կապված տեխնիկական խնդիրների պատճառով, գրում է Sky Sports-ը:
Արդյուքում վերջին խոսքը կլինի ՖԻՖԱ-ինը: