«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները հիմա հիշեցին ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին: Ինչպես հայտնի է, երեկ' ՀՀ կառավարության արտահերթ նիստին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սյունիքի մարզպետ է նշանակվում ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ նախկին փոխոստիկանապետի նշանակումից առաջ տեղի ունեցած քննարկումներից ու խոսակցություններից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն' թավշյա հեղափոխությունից հետո, երբ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվեց պաշտոնից, նորընտիր իշխանությունը ներքին քննարկումներ է ունեցել եւ որոշել է, որ ՀՀ ոստիկանապետ կնշանակվի Վլադիմիր Գասպարյանի տեղակալ Հունան Պողոսյանը:
Մայիսի 9-ին' երեկոյան, ոստիկանության համակարգում արդեն հստակ է եղել, որ ոստիկանապետ է նշանակվելու Հունան Պողոսյանը, սակայն մայիսի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միանգամայն այլ որոշում է կայացրել եւ որոշել է, որ ոստիկանապետ պետք է նշանակվի Վալերի Օսիպյանը:
Ինչն է խանգարել ՀՀ վարչապետին ՀՀ ոստիկանապետ նշանակել Հունան Պողոսյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում