«Մանչեսթեր Յունայթեդը» չի դադարում Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու փորձերը:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, անգլիական ակումբը պատրաստ է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար առաջարկել 28 մլն ֆունտ: Ավելի վաղ դորտմունդցիները մերժել էին «Յունայթեդի» 25 մլ ֆունտի առաջարկը:
Հիշեցնենք, որ Տուխելի թիմը կիսապաշտպանի համար պահանջում է 40 մլն եվրո: