armsport.amՄինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է վերջին փորձն անել «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսին ձեռք բերելու համար։
«Daily Mail»-ի տեղեկությունների համաձայն «կարմիր սատանաները» պատրաստ են 26-ամյա գերմանացու համար վճարել 37 միլիոն ֆունտ։
Աղբյուրը նաեւ տեղեկացնում է, որ Հումելսն իր ապագայի հարցը հնարավոր է երկարաձգի մինչեւ ամառ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանչեսթերյան ակումբը Հումելսին փորձել էր հունվարին ձեռք բերել, սակայն «Բորուսիան» մերժել էր առաջարկը։