Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ևս միացել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարին: Այս մասին գրում է Daily Star-ը:

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև Լոնդոնի մյուս գրանդ ակումբները՝ «Չելսին» ու «Արսենալը», ինչպես նաև իտալական «Յուվենթուսը»:

Տեղեկությունների համաձայն՝ մանչեսթերյան ակումբը Մխիթարյանին տարեկան 3 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ է առաջարկել, սակայն «Արսենալն» ավելի լավ պայմաններ է առաջարկել:

Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ ավարտվում է 2017թ. ամռանը: