Մադրիդի «Ռեալը» և կատալոնյան «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ միմյանց կհանդիպեն չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունում: Այս մասին տեղեկացնում է RAC1-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն իսպանական թիմերը միմյանց դեմ կպայքարեն հուլիսի 29-ին Մայամիում: Մրցաշարին կմասնակցեն նաև «Յուվենտուսն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Այս թիմերի հետ կատալոնացիները կխաղան համապատասխանաբար հուլիսի 22-ին և 25-ին: