Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Չինաստանում կայանալիք International Champions Cup ընկերական մրցաշարի շրջանակներում ուժերը կչափի Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Սիթիի» և Ստամբուլի «Գալաթասարայի» հետ:

Դորտմունդյան թիմի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնապես հայտարարեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի` մանչեսթերյան ակումբ տեղափոխության մասին: