Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության հարցը շարունակում է գտնվել ուշադրության կենտրոնում:
Daily Mail-ը գրում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի համար պայքարին միացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կիսապաշտպանի համար դորտմունդյան թիմը պահանջում է 30 մլն եվրո:
Մխիթարյանի տրանսֆերի ձեռքերման համար պայքարում են նաև «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը» և «Յուվենտուսը»:
«Արսենալը» և «Յուվենտուսը» սկսել են բանակցություններ գերմանական կողմի հետ: