Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ կիսապաշտպան Ադնան Յանուզայը մոտ է Դորտմունդի «Բորուսիա» ակումբ տեղափոխվելուն:

Ինչպես տեղեկացնում է Sky sports-ը, դորտմունդյան թիմը բանակցություններ է սկսել Յանուզային մեկ տարով վարձակալելու նպատակով:

Յանուզայն այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում մասնակցել է մեկ հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: