Դորտմունդի «Բորուսիայի» մարզչական շտաբը հետաքրքրված է Բրեմենի «Վերդերի» հարձակվող Ֆրանկո Դի Սանտոյի ծառայություններով. տեղեկացնում է Bild-ը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ դորտմունդցիները կփորձեն արգենտինացի ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 15 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում Դի Սանտոն մասնակցել է Բունդեսլիգայի 19 խաղի հեղինակել է 12 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում: