Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Զուլյտե Վարեգեմի» 21- ամյա կիսապաշտպան Տորգան Ազարի ծառայություններով:

Էդեն Ազարի կրտսեր եղբայրը դորտմունդցիների սկաուտների ուշադրության կենտրոնում է Եվրոպայի լիգայում ցուցադրած խաղի արդյունքում:

Ֆուտբոլիստը 37 խաղում հեղինակել է 11 գոլ և 17 գոլային փոխանցում:

Ազար կրտսերի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին» և գնահատվում է մոտ 10 մլն եվրո: