Դորտմունդի «Բորուսիան» նոր մրցաշրջանից առաջ արդեն սկսել է կազմը համալրել:

Գերմանական ակումբը ձեռք է բերել «Այնտրախտի» 18-ամյա կիսապաշտպան Օրել Մանգալային: Այս մասին տեղեկացնում է Bild-ը: Ֆուտբոլիստը վերջին մրցաշրջանում հանդես է եկել «Այնտրախտի» երկրորդ թիմում:

Ֆուտբոլիստը հանդես է գալիս Բելգիայի երիտասարդական հավաքականում:

Հիշեցնենք, որ մրցաշրջանի արդյունքում դորտմունդցիները Բունդեսլիգայում զբաղեցրին երկրորդ հորիզոնականը: