Դորտմունդի «Բորուսիան» շարունակում է պայքարել նոր ֆուտբոլիստների համար:
Այս անգամ գերմանական ակումբի ուշադրության կենտրոնում «Ռոմայի» հարձակվող Ադեմ Լյայչն է: Այս մասին տեղեկացնում է tuttomercatoweb-ը:
Ֆուտբոլիստը ներկայիս ակումբը հնարավոր է լքի այս ամռանը, եթե նրան շահավետ առաջարկ անեն:
Իտալական ակումբը մտադիր է հարձակվողի տրանսֆերից ստանալ 18 մլն եվրո: