Մյունխենի «Բավարիայի» խորվաթ ֆուտբոլիստ Մարիո Մանջուկիչը հնարավոր է կարիերան շարունակի կատալոնյան «Բարսելոնայում»:
Ինչպես տեղեկացնում է Fichajes.net-ը, կատալոնյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նոր ֆուտբոլիստ է փնտրում, իսկ Մանջուկիչն այդ ցանկում առաջինն է:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը», «Չելսին», «Արսենալը»:
Բունդեսլիգայի ավարտված մրցաշրջանում Մանջուկիչը մասնակցել է 30 խաղի և հեղինակել 18 գոլ: