Արդեն տեղեկացնրել ենք, որ Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Մարկոս Պիզելիի տրանսֆերը «Ակտոբեն» հանել է վաճառքի:
Ինչպես տեղեկացնում է ղազախական kazfootball կայքը բրազիլիացի ֆուտբոլիստը հավանական կմնա Ղազախստանի առաջնությունում և կարիերան շարունակի «Տոբոլում»:
Պիզելիի տրանսֆերը ձեռք բերելուն հավակնում են նաև ռուսական և պորտուգալական ակումբներ:
«Ակտոբեում» անցկացրած երկու մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է ավելի քան 60 խաղ և հեղինակել 12 գոլ: