ՊՍԺ-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է L'Equipe-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի համար տրանսֆերային գլխավոր նպատակներից է:
Ռոյսի գործող պայմանագիրը դորտմունդցիների հետ ուժի մեջ է մինչև 2019թ. ամառ:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոյսը մասնակցել է 22 խաղի, հեղինակել է 10 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: