Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հետաքրքրված է «Վոլֆսբուրգի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է Blick-ը:
Շվեյցարացի ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2019թ., սակայն կարող է թիմը լքել 25 մլն եվրոյի դիմաց:
«Վոլֆսբուրգի» ղեկավարությունը, սակայն չի ցանկանում հրաժարվել խաղացողից:
Ակումբի մարզական տնօրեն Կլաուս Ալոֆսը նշել է. «Եթե Ռոդրիգեսի պայմանագրում կա կետ, համաձայն որի՝ նա կարող է լքել թիմը, դա դեռ չի նշանակում, որ նա հեռանալու է: Տեսնենք՝ ինչպես կդասավորվեն իրադարձությունները»: