Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարսել Շմելցերը հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում:
Պաշտպանն ամռանը հնարավոր է տեղափոխվի Անգլիա:
Ինչպես տեղեկացնում է գերմանական մամուլը, «Լիվերպուլը» ֆուտբոլիստին դիտարկում է որպես Ալի Սիսոկոյին փոխարինող:
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի հեղինակել է մեկ գոլ և կատարել երեք արդյունավետ փոխանցում: