Լոս Անջելեսը ներկայացնող երկու ակումբ հետաքրքրված է Զլատան Իբրահիմովիչի ծառայություններով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
35-ամյա ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Լոս Անջելես Գելաքսի»-ն և «Լոս Անջելես»-ը, վերջինս MLS-ում ելույթները կսկսի 2018 թ-ից:
Իբրահիմովիչի պայմանագիրը ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ, որի կազմում Շվեդիայի հավաքականի առաջատարը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 46 խաղի և խփել 28 գոլ:
Ավելի վաղ Իբրահիմովիչը նշել էր, որ շուտով աղմկահարույց հայտարարություն կանի: