«Սևիլիայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է կատալոնական «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն' անդալուզյան ակումբը չի ցանկանում հրաժարվել իր ֆուտբոլիստից և պատրաստվում է նոր պայմանագիր կնքել:
Նոր պայմանագրում Ռակիտիչի' ակումբը լքելու հրաժարագինը կլինի 40 մլն' պայմանով, որ եթե ֆուտբոլիստից ցանկանան ձեռք բերել առաջատար ակումբ, ապա փոխհատուցման գումարը կնվազեցվի մինչև 20-25 մլն եվրո:
Նշենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալը» և «Ատլետիկոն»: