Դորտմունդի «Բորուսիան» նոր դարպասապահ է ձեռք բերել: «Սիգնալ Իդունա Պարկում» իր կարիերան կշարունակի «Ֆրայբուրգի» դարպասապահ Ռոման Բյուրկին: 24-ամյա դարպասապահին ձեռք բերելու մասին հայտնում է դորտմունդցիների պաշտոնական կայքը:

Նշենք, որ պայմանագրի ֆինանսական կողմի մասին դեռևս ոչիչն հայտնի չէ:

Դարպասապահն անցած մրցաշրջանում «Ֆրայբուրգի» կազմում մասնակցել է Բունդեսլիգայի բոլոր 34 խաղերում: