Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» վերջապես պաշտոնապես ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիսը Հենրիխ Մխիթարյանին:

«Երազանքը իրականություն դարձավ: Ես շատ ուրախ եմ և հուզված «Մանչեսթեր Յունայթեդ»-ին միանալու կապակցությամբ: Այս ակումբին ես միշտ համակրել եմ մեծ պատմության և հրաշալի երկրպագուների համար: Անհամբերությամբ սպասում եմ նոր մարզչի և թիմակիցների հետ աշխատանքին»:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ Հենրիխ Մխիթարյանի համար «Մանչեսթեր Յունայթեդը» վճարել է 42 միլիոն եվրո, իսկ նոր ակումբում հայ ֆուտբոլիստը կստանա տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ: