«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ թիմը գրեթե պայմանավորվել է հերթական ֆուտբոլիստի տեղափոխության հարցում: Ամենայն հավանականությամբ, խոսքը Հայաստանի ազգային ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին է:
Ավելի վաղ «կարմիր սատանաները» պայմանագիր էին կնեքել Զլատան Իբրահիմովիչի և Էրիկ Բեյիի հետ:
Հիշեցնենք, որ «Բորուսիան» արդեն հայտարարել է Մխիթարյանի տեղափոխության մասին:
«Պատրա՞ստ ենք արդյոք պաշտոնապես հայտարարել երրորդ նորեկի մասին: Ոչ, բայց դա շուտով կլինի: Ցանկանում եմ կազմում փոփոխություններ տեսնել, որպեսզի կարողանանք պայքարել բարձր տեղերի համար: Մեր թիմը պարտավոր է ամեն տարի խաղալ Չեմպիոնների լիգայում»,-մամուլի ասուլիս ժամանակ նշել է Մոուրինյուն: