Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրեց թիմի նորանշանակ գլխավոր մարզչին՝ Ժոզե Մոուրինյուին:

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պորտուգալացի մասնագետը նշել է.

«Ցանկանում եմ աշխատել այս ակումբում և ապրել այս երկրում: Ցավում եմ, որ հանդես չենք գալու Չեմպիոնների լիգայում: «Մանչեսթեր Յունայթեդն» այն ակումբն է, որը պետք է խաղա եվրոպական գլխավոր մրցաշարերում: