Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ մխիթարյանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն: Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, անգլիական ակումբի մասնավոր ինքնաթիռն ուրբաթ Դորտմունդից ժամանել է Մանչեսթեր, սակայն մանչեսթերյան թիմի ղեկավարությունը չի հաստում, որ ինքնաթիռով ժամանել է հենց Հենրիխ Մխիթարյանը:

Daily Mail-ը գրում է, որ Մխիթարյանի տրանսֆերն արդեն իսկ համաձայնեցված է և առաջիկա ժամերին անգլիական ակումբը կհայտարարի ֆուտբոլիստին ձեռք բերելու մասին: