Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին և նկատել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է ուշադրություն հրավիրի «Բորուսիայի» կիսապաշտպանի վրա:

Մխիթարյանից բացի, ըստ պարբերականի, անգլիական ակումբն ուշադրություն պետք է դարձնի նաև Իլքայ Գյունդողանին և Սվեն Բենդերին:

Կայքը գրում է, որ Մխիթարյանը Խուան Մատայից ավելի լավ տարբերակ է՝ հավելելով, որ մարզիչը՝ Վան Գալը, պետք է ուշադրություն դարձնի Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:

«Նա հիանալի փլեյմեյքեր է, ով գնդակ է ստանում խաղադաշտի ցանկացած հատվածում, թիմակիցներին լավ փոխանցումներ է կատարում: Նա նաև կարող է գոլեր խփել»: