Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Թուրինի «Յուվենտուսի» ուշադրության կենտրոնում. տեղեկացնում է Sport Mediaset-ը:

Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ թուրինյան ակումբն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է կազմը ուժեղացնել հարձակվողական ոճի կիսապաշտպանով:

Խաղային այդ դիրքում գլխավոր թեկնածուն Իտալիայի չեմպիոնների ղեկավարությունը համարում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին, ինչպես նաև «Չելսիի» ֆուտբոլիստ Օսկարին: