Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այսօր պայամանգիր կկնքի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին իր կայքում գրել է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:

Դի Մարցիոն նշել է, որ ֆուտբոլիստը արդեն բնակարան է ձեռք բերել Մանչեսթերում:

Առաջիկա օրերին մանչեսթերյան թիմը կներկայացնի իր երկու նորեկներին` Հենրիխ Մխիթարյանին և Զլատան Իբրահիմովիչին: Կողմերը դեռևս պաշտոնապես չեն հաստատել տեղափոխությունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձավ, որ անգլիական ակումբը պատրաստ է 42 մլն եվրո վճարել Մխիթարյանի համար:

Մանչեսթերյան ակումբը իր օնլայն խանութում արդեն վաճառքի է հանել Մխիթարյանի անվամբ մարզաշապիկը: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Manchester United posted images of the new away shirt available with midfielder Henrikh Mkhitaryan's name