Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց անմիջապես հետո անգլիական ակումբի տիտղոսային հովանավորից նոր մեքենա է նվեր ստացել:

Chevrolet-ը ֆուտբոլիստին է հանձնել CAMARO մոդելի ավտոմեքենա, որի շուկայական արժեքը 45-60 հազար դոլարի սահմաններում է:

«Մանչեսթեր Յունայթեդի» հովանավորն այսպիսի անակնկալներ ժամանակին արել է նաև թիմի մյուս նորեկներին: